Վաճառվում է 3 սենյականոց արևկող, լուսավոր բնակարան 156 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ 1-ին գիծ, 17 հարկանի նորակառույց շենքի 16-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է, բնակեցված չէ։ Ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտե սալիկներով։ 2 սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը մասնակի կահավորված է, համալրված է տեխնիկայով: Առկա է 2 բաց պատշգամբ: Շենքն ունի սպասարկման ծառայություն և անվտանգության համակարգ, գործում են բարձրակարգ վերելակներ: