Կոմիտասի պողոտայում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 68 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, բնակեցված չէ, ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը երեսպատված է որակյալ լամինատով և սալիկներով: Խոհանոցը համալրված է նոր կահույքով և կենցաղային տեխնիկայով: Սանհանգույցը սալիկապատված է, հագեծած է բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Գեղեցիկ բակում առկա է ավտոմեքենաների համար հատկացված ծածկով կայանատեղի: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և տրանսպորտի կանգառները: