Հ. Էմին փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 92 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանն ունի հին կապիտալ վերանորոգում, տեղադրված է գազի կաթսա, մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ունի տնտեսական պատշգամբ: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Երկու սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Կան ներկառուցված պահարաններ: Շենքն ունի անխափան վերելակ: Ինչպես նաև տանիքին կա հավելյալ շինություն(մանսարդ) 60 քմ ամկերեսով, որն էլ ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով: Մոտակայքում են գտնվում տարբեր խանութներ, դեղատուն, դպրոցներ, Նոր Արաբկիր զբոսայգին և այլն: