Այգեձորի փողոցում, նորակառույց 7 հարկանի շենքի 3-րդ հարկում վաճառվում է 3 սենյականոց բարձրորակ վերանորոգված ընդարձակ բնակարան` 130 քմ մակերեսով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, առկա են օդորակիչներ, ապահովված է որակյալ կահույքով և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով։ Սենյակները լուսավոր են, հատակը երեսպատված է բարձրորակ մանրահատակով և տաքացվող սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի զգեստասենյակ և ֆրանսիական պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Գնի մեջ ներառված է խոհանոցի կահույքը: Առկա է ավտոտնակ` հավելավճարով: