Արաբկիր համայնքում՝ Նաիրի Զարյան փողոցում, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 101 քմ և գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է և բնակեցված չէ, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ` հիանալի տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ: Մոտակայքում են խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Ինչպես նաև առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի: