Բաբայան փողոցում, վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 98 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Առաստաղը բարձր է, ծածկերը` բետոնապատ: Բնակարանը հին վերանորոգված է, ապահովված է կոմունալ պայմաններով: Տեղադրված է գազի կաթսա, հատակը երեսպատված է մանրահատակով, խոհանոցը` սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա: Բնակարանն ունի փակ և բաց պատշգամբներ: Մոտակայքում կան խանութներ, այգի և տրանսպորտի կանգառներ: