Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և գեղեցիկ վերանորոգված բնակարան Արաբկիր համայնքում՝ Երազ բնակելի համալիրում, Ադոնցի փողոցում։ Բնակարանը գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 103 ք․մ․։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոված է, կահավորված է ժամանակակից ոճով, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կենցաղային պարագաներով: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Առկա է զգեստասենյակ և բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, ունի անվտանգության համակարգ: Բակը բարեկարգ է, կա խաղահրապարակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։