Վաճառվում է 3 սենյակոց 60 քմ մակերեսով բնակարան Գրիբոյեդովի փողոցում՝ նորակառույց 14 հարկանի մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հատակը լամինատապատ է, հյուրասենյակը և խոհանոցը ստուդիո են՝ հագեցած ժամանակակից գույքով և տեխնիկայով: Ննջարանները հարմարավետ են և լուսավոր: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում են անխափան աշխատող 2 վերելակներ, կա անվտանգության տեսահսկման շուրջօրյա ծառայություն, բացօթյա ավտոկայանատեղի, ընդարձակ խաղահրապարակ: Մոտակայքում կան մթերային խանութներ, սննդի կետեր, դեղատուն և այլն: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: