Վաճառվում է նրբաճաշակ ինտերիերով նորոգված 3 սենյականոց բնակարան` 107 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում՝ Ադոնցի փողոցում, Երազ բնակելի թաղամասում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ պրեսգրանիտով և լամինատով: Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված համակարգով է գործում: Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի և լոգախցիկ: Բնակարանը գեղեցիկ կահավորված է, հագեցած կենցաղային տեխնիկայով: Շենքն ունի անխափան վերելակ, անվտանգության համակարգ: Բակը բարեկարգ է, ունի խաղահրապարակ: Գործակալություն է: