Վաճառվում է 3 սենյականոց բնակարան անմիջապես կառուցապատողից, որի ընդհանուր մակերեսը 151.3 քմ է և գտնվում է Արաբկիր 51 հասցեում կառուցվող` 18 հարկանի շենքի 9-րդ հարկում: Շենքի շինարարական աշխատանքներն ընթանում են և նախատեսված է ավարտել 2023 թվականի վերջ կամ 2024 թվականի սկիզբ: Բնակարանը շահագործման է հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, տեղադրվելու է մուտքի մետաղյա դուռ և այլումինե եռաշերտ վիտրաժային պատուհաններ: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, 2 սանհանգույցից և 2 բաց պատշգամբից: Շենքը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` մոնոլիտ կոնստրուկցիայով, նախատեսված է եռահարկ ավտոկայանատեղի (lift-parking)` մեքենաների համար նախատեսված վերելակով, որը եզակին է Երևանում: Տարածքն ապահովված է շուրջօրյա անվտանգության համակարգով: Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը, հնարավոր է վաճառք նաև փուլային տարբերակով: