Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 85 քմ մակերեսով, որից 65 քմ-ը բնակելի հատվածն է, իսկ 20 քմ-ը զբաղեցնում է օժանդակ հատվածը` ընդարձակ բաց պատշգամբը: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, Վրացական փողոցում, Կոմիտասի պողոտայի 2-րդ գիծն է: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը ժամանակակից ոճով կահավորված է, ապահովված կենցաղային տեխնիկայով։ Առկա է զգեստասենյակ: Մոտակայքում կան խանութներ, դպրոց, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: