Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 79 քմ մակերեսով` 0-ական վիճակում, որը գտնվում է Անի թաղամասում՝ Ն. Տիգրանյան փողոցում, 11 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Պատերի բաժանումներն արված են, սվաղած, մուտքի երկաթե դուռը և եվրո պատուհանները տեղադրված են։ Կոմունիկացիաներն (ջուր, հոսանք և կոյուղի) առկա են, ունի 1 սանհանգույց և բաց պատշգամբ։ Շենքում գործում է վերելակ, առաջին հարկում կա մանկական զարգացման կենտրոն և խանութներ։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի։ Բակը խնամված է և կանաչապատ, ունի խաղահրապարակ, տաղավար և ֆուտբոլի դաշտ։