Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 79 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ լամինատով: Առաստաղի բարձրությունը 3 մ.ից ավելի է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատ է, հագեցած սանտեխնիկայով: Ունի բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Բնակարանն ապահովված է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: