Կիևյան փողոցում, <<Մապ>> խանութի հարևանությամբ, վաճառվում է 3` ձևափոխած 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 10 հարկանի շենքի 7-րդ հարկում և զբաղեցնում է 79 ք.մ. մակերես։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված անհրաժեշտ գույքով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Սենյակների հատակը ծածկված է լամինատով: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, սանհանգույցը հագեցած սանտեխնիկայով: Շենքի վերելակը անխափան աշխատում է: Մոտակայքում է գտնվում <<ՍաՍ>> սուպերմարկետը, տարբեր խանութներ, տրանսպորտի կանգառ: