Վաճառվում է 2 սենյականոց յուրօրինակ ոճով վերանորոգված, հարմարավետ բնակարան՝ 98 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Օրբելի փողոցում` 10 հարկանի հատուկ նախագծով շենքի` 8 -րդ հարկում: Բնակարանն ի սկզբանե եղել է 3 սենյականոց, ձևափոխության արդյունքում դարձել է 2, այսպիսով` հյուրասենյակը դարձել է ավելի ընդարձակ և հյուրընկալ: Ունի գեղեցիկ լուսավորություն հատակից առաստաղ ձգվող վիտրաժների շնորհիվ: Բնակարանի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումն օդորակիչով: Սենյակների հատակը ծածկված է լամինատով, խոհանոցի ու սանհանգույցի հատակները` սալիկներով: Այն ամբողջությամբ կահավորված է նորաոճ կահույքով և տեխնիկայով։ Ունի բացօթյա պատշգամբ, որն ունի հրաշալի տեսարան դեպի Հրազդանի կիրճ: Մոտակայքում են գտնվում տարբեր խանութներ և ժամանցի վայրեր։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ: