Վաճառվում է լուսավոր և գեղեցիկ կահավորված 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հովսեփ Էմինի փողոցում, 14 հարկանի շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բաղկացած է խոհանոցից, հյուրասենյակից, 2 ննջասենյակներից, փակ պատշգամբից և լոգասենյակից: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: