Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 78 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում` Դիալաբի մոտ, 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված է գեղեցիկ, հարմարավետ և ժամանակակաից կահույքով, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են և արևոտ։ Պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ, բանկեր և այլն: Բնակարանը շքամուտքում ունի պահեստային հատված` ներկառուցված պահարաններով: