Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ, լուսավոր և արևկող բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում` Վրացական փողոցի խաչմերուկի մոտ, 18 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ և այլն: