Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ և լուսավոր բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Օրբելի փողոցում` 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Բնակարանի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը` օդորակիչով : Հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Սանհանգույցները 2 հատ են` սալիկապատված և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց շքապատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի ողջ քաղաքը: Խոհանոցը կահավորված է: Շենքն ունի բարեկարգ բակ, գործում է անվտանգության աշխատակից: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։