Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և նրբաոճ պենտհաուս բնակարան՝ 198 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Ավետիսյան փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարարնն ունի նաև բաց պատշգամբներ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Բնակարանն ունի ստերգետնյա ավտոտնակ 3 մեքենայի համար նախատեսված՝ 54 ք.մ.։ Բնակարանն ունի շուրջօրյա անվտանգության, հակահրդեհային համակարգեր, ձայնային և շարժման դետեկտորներ։ Ողջ ջեռուցման և հովացման համակարգը ավտոմատացված է և հեռակառավարվող։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։ Հնարավոր է վաճառք նաև կահույքի և ավտոկայանատեղիի հետ միասին: