Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով, սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է և հագեցած է տեխնիկայով: Մոտակայքում կան սուպերմարկետներ, սննդի կետեր, դպրոց, մանկապարտեզ և տրանսպորտի կանգառ: