Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 165 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն.Զարյան փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, խոհանոցը առանձին է։ Ունի ընդարձակ հյուրասենյակ և նախասրահ։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, ինչպես նաև խոհանցի կահույքը ևս փայտից է և ձեռքի աշխատանք։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով։ Սանհանգույցները պատված են իտալական սալիկներով, հագեցած են որակյալ սանտեխնիկայով և լոգասենյակում տեղադրված է ջակուզի: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից մեկը շատ ընդարձակ է, կահավորված և փակվում է երկաթե շերտավարագույրներով, որի շնորհիվ կարելի է վայելել այն՝ թէ՛ տաք և թէ՛ սառը եղանակին։ Միջսենյակային դռները ևս բոլոր փայտից են և շատ որակյալ։ Միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի հիանալի տեսարան։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, ստորգետնյա կայանատեղ, բարեկարգ բակ և խաղահրապարակ։