Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ. Վաղարշյան փողոցում՝Կոմիտաս պողոտայի խաչմերուկի մոտ, 10 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։