Վաճառվում է 83 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան Ավանի 4-րդ փողոցի նորակառույց 7 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Երկու սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքն ունի բարձրակարգ վերելակ։ Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ և տրանսպորտի կանգառներ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ։ Առկա է ստորգետնյա կայանատեղի` հավելավճարով: