Վաճառվում է 83.88 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան, որը զբաղեցնում է 4 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկը: Շենքի շինարարական աշխատանքներն ընթանում են և նախատեսված է ավարտին հասցնել 2022 թվականի մայիսին: Ըստ նախագծի` բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից և 2 սանհանգույցից։ Բնակարանները հանձնվում են պատուհանները տեղադրված, պատերի բաժանումներն արված` առանց ներքին հարդարանքի: Շենքը կառուցվում է շինարարության ժամանակակից չափանիշներով ու հարմարություններով: Անմիջապես հարևանությամբ առկա է մթերային և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութ: Առկա է 7 ավտոկայանատեղի` 5 բնակարանի համար: Բակը բարեկարգվելու է, որտեղ լինելու է մանկական խաղահրապարակ և ընդհանուր ժամանցի վայր: Գործելու է աղբահանության ծառայություն: