Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ և արևկող բնակարան՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մարգարյան 2-րդ նրբանցքում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցի և խոհանոցի հատակը տաքացվող է: Խոհանոցը կահավորված է, բնակարանը լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանի հետ հնարավոր է վաճառել քարե ավտոտնակ՝ հավելավճարով։