Լենինգրադյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց՝ 80 քմ մակերեսով նորաոճ բնակարան, որը գտնվում է նորակառույց 6 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է՝ տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո են՝ կահավորված, հագեցած գույքով և տեխնիկայով: Ննջասենյակները հարմարավետ և ժամանակակից կահավորված են: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկենրով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Հատակը պատված է բարձրորակ լամինատով: Շենքում կան անխափան աշխատող վերելակներ: Վաճառքն իրականացվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: Բնակարանն ունի նաև ստորգետնյա անտոկայանատեղի: