Աջափնյակում, Ֆուչիկի փողոցում վաճառվում է 2-ը ձևափոխած 3 սենյականոց լուսավոր բնակարան, որի մակերեսը 68 քմ է և գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Փակ պատշգամբում առկա է ներկառուցված պահարան: Խոհանոցը նորաոճ կահավորված է, համալրված է տեխնիկայով: Շենքում գործում է անխափան վերելակ: Ավտոմեքենաների համար կան բացօթյա կայանատեղեր: Հարևանությամբ են խանութները, դեղատները, այգին, դպրոցը և տրանսպորտի կանգառները: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: