Վաճառվում է արևկող 3 սենյականոց բնակարան՝ 55 քմ մակերեսով, որը գտնվում է Ֆուչիկի փողոցում ՝ Վիլյամ Սարոյանի անվան N138 դպրոցի հարևանությամբ՝ 7 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Լոգասենյակը և խոհանոցը սալիկապատված են: Բակում կա խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի: Շենքն ունի անվտանգության համակարգ և 2 վերելակ: Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ, Բուենոս Այրեսի զբոսայգին և ժամանցի վայրեր: