Վաճառվում է արևկող 3 սենյականոց գեղեցիկ կահավորված բնակարան` 74 քմ մակերեսով, որը գտնվում է Թումոյի ուսումնական կենտրոնի մոտակայքում, Շինարարների փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և տաքացվող սալիկներով: Երկու սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին: Բնակարանն ունի ներկառուցված պահարաններ և վիտրաժե դռներով բացօթյա պատշգամբ՝ 4 քմ մակերեսով, որը նայում է Արարատ լեռանը: Բնակարանն ունի 5 անկյունային պատուհան, որոնք ապահովվում են լավ լուսավորություն: Շենքն ունի 2 վերելակ և դոմոֆոն: Բակում կա խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի: Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի և ժամանցի վայրեր: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: