Վաճառվում է 3 սենյականոց արևկող և գեղեցիկ գունային լուծումներով և կահավորանքով ստուդիո ոճի բնակարան` 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Նորաշեն թաղամասում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է նոր և ժամանակակից կահույքով և տեխնիկայով: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա ավտոկայանատեղ և վերելակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և այլն։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: