Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 92 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Շիրազի փողոցի սկզնամասում(15-րդ թաղամաս), 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով։ Ջեռուցվում է գազի միջոցով։ Բնակարանն արևկող է, ունի ընդարձակ բաց պատշգամբ: Վաճառվում է ողջ կահույքի, տեխնիկայի և ավտոտնակի հետ միասին: