Վաճառվում է 3 սենյականոց՝ ձևափոխված 5-ի, լուսավոր և հարմարավետ բնակարան` 103 քմ մակերեսով, որը գտնվում է Ուլնեցի փողոցում՝ 6 հարկանի հատուկ նախագծով քարե շենքի 1-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, զրահապատ եվրո պատուհաններ, հատակը տաքացվող է՝ ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Լոգասենյակն ու սանհանգույցը սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Արկա է հարմարավետ շոքեբաղնիք՝ լողավազանով: Բնակարանը կահավորված է, ապահովված կենցաղային տեխնիկայով, ունի 2 մեծ պատշգամբ, 3 խորդանոց: Մուտքերը երկուսն են՝ բակից և շենքից: Բակը (200քմ) պարսպապատ է, խնամված, ձևավորված բազմազան գեղեցիկ լանդշաֆտային բույսերով, որոնք ուրախություն են պարգևում ամբողջ տարի, տեղադրված է փայտե տաղավար: Շատ հարմար է օգտագործել որպես գրասենյակային տարածք: Մոտակայքում կան խանութներ, դեղատներ, դպրոց, տրանսպորտի կանգառներ: