Շենքը կառուցվելու է Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ահարոնյան փողոցում: Շենքը բաղկացած է լինելու 4 մասնաշենքից՝ 12 և 16 հարկանի: Ավարտը նախատեսված է 2025 թվականին: Շինարարարության մեջ կիրառվելու են ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնոլոգիաներ՝ հաշվի առնելով բարձր սեյսմակայունությունն ու հիմքի ամրությունը: 1-ին և 2-րդ հարկերը զբաղեցնելու են կոմերցիոն նշանակության տարածքները, նաև` նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի և խաղահրապարակ: Շենքերում գործելու են բարձրորակ վերելակներ՝ մարդատար և բեռնատար: Նշված բնակարանը, որը վաճառվում է 3 սենյականոց է և ունի 83.7 քմ մակերես, լինելու է 16 հարկանի շենքի 6-րդ հարկում: Ըստ հատակագծի, բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբից: Բնակարանները շահագործման են հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, կոմունիկացիաներն անցկացված, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված: Բնակարանի հետ հնարավոր է ձեռք բերել ավտոկայանատեղի` 12.000 -15.000 $: Գործում է եկամտահարկի ետվերադարձի օրենքը: Գինը 1 քմ-ի համար` 1000$: