Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Ներսիսյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 78 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, ապահովված են տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։