Սայաթ-Նովա և Չարենց փողոցների հատման կետում, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում, նույն շենքի առաջին հարկում է գտնվում "Ucom" սերվիս կենտրոնը։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, սակայն սենյակների պլանավորումը արդեն արված է, տեղադրված են նաև եվրոպական արտադրության պատուհաններ և երկաթյա մուտքի դուռ։ Շենքը ունի ստորգետնյա կայանտեղի, ինչպես նաև անվտանգության համակարգ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ։