Սայաթ-Նովայի պողոտայում, Օղակաձև այգու հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 7 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Այն նոր կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է փակ պատշգամբ: Բնակարանն ունի 2 սանհանգույց, որոնք պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է կահույքով, կենցաղային տեխնիկայով։ Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: