Վարդանանց փողոցում, քաղաքի լավագույն հատվածներից մեկում վաճառվում է յուրահատուկ դիզայներական ոճով նորոգված 3 սենյականոց բնակարան՝ 97 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրակարգ վերանորոգում, օգտագործվել են բացառապես բարձրորակ նյութեր, ջեռուցումն ու հովվացումը իրականացվում է անհտական համակարգերի միջոցով, հատակը ծածկված է որակյալ տաքացվող պրեսգրանիտե սալիկներով: Ամբողջը կահավորված է թանկարժեք գույքով և տեխնիկայով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ունի 2 մեծ բաց պատշգամբ, որտեղից բացվում են քաղաքի գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում լավագույն խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: