Սայաթ-Նովա պողոտայում վաճառվում է 147 քմ մակերեսով նորաոճ բնակարան, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը համակցված են՝ հագեցած արտասահմանից բերված էքսկլյուզիվ կահույքով: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ դեպի պողոտա գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ: Ընդհանուր բնակարանը լսուավոր է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Մոտակայքում կան խանութներ, զբոսայգիներ, սրճարաններ: