Լեո փողոցում վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան` 71 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի հատուկ նախագծով քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը լուսավոր է, ունի գեղեցիկ լուսավոր ինտերիեր, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման համակարգ, հատակը պատված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցն առանձին է, կահավորված է նոր գույքով և տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` դեպի փողոց նայող տեսարանով: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: