Մաշտոցի պողոտայում, վաճառվում է 3 սենյականոց բնակարան 91 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, առկա են օդորակիչներ: Բնակարանն ապահովված է ներկառուցված պահարաններով: Առկա է բաց պատշգամբ՝ դեպի պողոտա գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: