Հյուսիսային պողոտայում վաճառվում է 3 սենյականոց եվրո վերանորոգված բնակարան` 105 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով, տեղադրված են եվրո պատուհաններ, ջեռուցվում է ֆանկոլային համակարգով, հատակը երեսպատված է լամինատով և պրեսգրանիտով: Լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Սենյակները համալրված են նորաոճ կահավորանքով և բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ: Վաճառվում է ամբողջ գույքով, տեխնիկայով: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: