Վերին Անտառային փողոցում՝ Երևան Ռեզիդենսի -ի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց՝ 73 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նորոգված է և չբնակեցված, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ապահովված է ջեռուցմամբ, առկա է նաև օդորակիչ: Բնակարանում առկա են ներկառուցված պահարաններ, խոհանոցային կահույք և տեխնիկա: Հատակը պատված է բարձրակարգ լամինատով: Ննջասենյակները լուսավոր են, սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, կա շուրջօրյա անվտանգության ծառայություն: