Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան 130 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում` Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ: Բնակարանի ներքին բաժանումներն արված են, պատերը գաջած են, հոսանքի լարերը և ջրի խողովակներն անցկացված են, տեղադրված են եվրո պատուհաններ: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, 2 սանհանգույցից և 2 բաց պատշգամբից: Բնակելի համալիրն ունի շատ հարմար դիրք և հիասքանչ տեսարաններ: Համալիրը բաղկացած է 9, 10 և 17 հարկանի 3 առանձին շենքերից: Տարածքն ապահովված է ստորգետնյա կայանատեղիով, ցանկապատված կանաչապատ տարածքով և խաղահրապարակով, անվտանգության ծառայությունով: Շենքերն ապահովված են բարձրորակ վերելակներով: Առկա են հանգստյան գոտիներ, ճեմուղիներ և առողջ ապրելակերպի սիրահարների համար հեծանվուղի: Ինժեներական և տեխնիկական մանրակրկիտ աշխատանքների շնորհիվ սենյակները լուսավոր ու հարմարավետ են, ապահովված է անվտանգությունը: Անվտանգության և տարածքի մաքրության ծառայությունները գործում են շուրջօրյա ռեժիմով։ Բնակարանը ձեռք եք բերելու անմիջապես կառուցապատողից` առանց գործակալության միջնորդավճարի: Համալիրում բնակարան կարող եք ձեռք բերել սկսած 1 քմ-ի համար` 550.000 դրամից` անմիջապես կառուցապատողից, առանց գործակալության միջնորդավճարի: