Վաճառվում է կամ վարձակալության է տրվում, նաև օրավարձով 3 սենյականոց 60 քմ մակերեսով նորաոճ բնակարան Զաքյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում, դեպի Հանրապետության Հրապարակ 4 րոպեի ճանապարհ է ոտքով: Բնակարանը նորագույն տեխնոլոգիաներով եվրո վերանորոգված է և չբնակեցված, ունի մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, հատակը մասամբ տաքացվող է: Բնակարանի ինտերիերն ունի կրեատիվ լուծումներ, խոհանոցը կահավորված՝ հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ննջասենյակները յուրօրինակ կահավորված են: Սանհանգույցը երեսպատված է բարձրակարգ կերամիկական սալիկներով, համալրված նորաոճ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 ֆրանսիական պատշգամբ: Անցկացված է ինտերնետային 2 կապ՝ Ucom և Rostelecom, տեղադրված են անվտանգության տեսախցիկներ՝ նախամուտքի դիմաց և բնակելի հարկի դռան դիմաց: Մոտակայքում են գտնվում Ցենտրալ, Արմենիա Մարիոթ և Փարիզ հյուրանոցները, Հանրապետության հրապարակը: Վարձակալության գինը` 2200-3500$, օրավարձի գինը ՝ 90-160 $: