Աբովյան փողոցում, ՍԱՍ սուպերմարկետի մոտ վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, սենյակները լուսավոր են և հարմարավետ կահավորված են, համալրված են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հարևանությամբ է գտնվում մետրոն, բանկեր, բազում խանութներ և ժամանցի վայրեր: