Փ. Բուզանդ փողոցում, գեղեցիկ այգու մոտակայքում վաճառվում է 3 սենյականոց դիզայներական լուծումներով եվրոնորոգված բնակարան` ընդհանուր 120 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Շենքը լավագույն էլիտար շենքերից մեկն է, վերանորոգման ժամանակ օգտագործվել են բարձրորակ նյութեր: Բնակարանը կահավորված է բարձրարժեք կահավորանքով և ժամանակակից կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված է: Առկա է 2 լոգասենյակ, որոնց սալիկներն ու սանտեխնիկան բարձրորակ արտադրության են։ Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Ունի բաց պատշգամբ` այգու գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի վերելակ, անվտանգության համակարգ: Մոտ են գտնվում բոլոր տեսակի խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: