Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 80 քմ մակերեսով, որը գտնվում է Բագրատունյաց փողոցում, 1-ին գծում, 5 հարկանի քարե շենքի բարձր 1-ին հարկում: Շենքի ծածկերը բետոնապատ են: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի առանձին մուտք: Տեղադրված է գազի կաթսա: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները, 1.5 կանգառի հեռավորության վրա է Գարեգին Նժդեհ մետրոյի կայարանից: Վաճառվում է ներկառուցված պահարանների հետ միասին: Առկա է ավտոտնակ` 15.000 $ հավելավճարով: