Կապիտալ վերանորոգված և բնակեցման պատրաստ բնակարանը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ թիվ 166 դպրոցի հարևանությամբ։ Տանիքը ևս վերանորոգված է։ Տեղադրված է մետաղյա մուտքի դուռ։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է անխափան ջրամատակարարմամբ, գազամատակարարմամբ։ Անցկացված է ջեռուցման համակարգ։ Էլեկտրական լարերն ու ջրատար խողովակները նոր են։ Արևկողմ և լուսավոր բնակարան է։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և քարե ավտոտնակի հետ մեկտեղ։ Ձեր տրամադրության տակ կլինի նաև նկուղ։ Ունի գեղեցիկ և բարեկարգ բակ։ Մոտակայքում են «Արև» և «555» սուպերմարկետները, մանկապարտեզներ։