Լվովյան փողոցում՝ Թաթուլ Կրպեյանի այգու մոտ վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում և զբաղեցնում է 94 ք.մ. մակերես: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով, տեղադրված է օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Կա նաև խորդանոց: Խոհանոցը համալրված է կահավորանքով և տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ունի դոմոֆոն: Հարևանությամբ կան տարատեսակ խանութներ, բանկեր, և տրանսպորտի կանգառներ: